«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն կանանց տոների կապակցությամբ կանանց ArCa վճարային քարտ կնվիրի

07.03.2012 13:09
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն կանանց տոների կապակցությամբ կանանց ArCa վճարային քարտ կնվիրի

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն կանանց տոների կապակցությամբ՝ մարտի 12-ից մինչև ապրիլի 6-ը կանանց կնվիրի ArCa վճարային քարտ, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Քարտապանները տվյալ ժամանակահատվածում դրանով մինչև 50% զեղչ ստանալու հնարավորություն կունենան ավելի քան 120 կազմակերպություններում:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, քարտերը տրամադրվում են անվճար, առանց չնվազող մնացորդի և քարտային հաշվի տարեկան սպասարկման միջնորդավճարի:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VISA և MasterCard միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև ArCa ազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է:

Քարտապանները հնարավորություն ունեն ստանալու զեղչեր հանրապետության ավելի քան 120 սպասարկման կետերում: Այդ թվում են` առևտրային կենտրոնները, հյուրանոցները, բժշկական կենտրոնները, ինչպես նաև հանգստի և զվարճանքների մի շարք կենտրոններ: Զեղչերը կարելի է ստանալ կամ անկանխիկ գործարքների դեպքում, կամ պարզապես ներկայացնելով բանկի քարտը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռներեցությանն աջակցելու ու ֆինանսական հոսքերի սպասարկման համար: Բանկի բաժնետոմսերի 100-տոկոսանոց սեփականատերն է ռուսական «Գազպրոմբանկը»:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև