ԶԵԱԲ-ը մտադիր է 2012թ.-ին կրկնապատկել Հայաստանի իր ներդրումային պորտֆելը

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Զարգացման եվրասիական բանկը մտադիր է 2012թ.-իընթացքում կրկնապատկել Հայաստանի իր ներդրումային պորտֆելը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ԶԵԱԲ վարչության փոխնախագահ Դմիտրի Ժուրբան:

Ըստ նրա՝ այսօր Հայաստանի ֆինանսական ինստիտուտներին 54 մլն դոլար է հատկացվել: Եվս 30 մլն դոլար հայկական առևտրային ձեռնարկությունների ուղիղ վարկավորումն է, և հաշվի առնելով այսօր Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի հետ ԶԵԱԲ-ի ստորագրած 10 մլն դոլարի վարկային պայմանագիրը՝ 100 մլն դոլար ընդհանուր գումարով: Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ երկուշաբթի 10 մլն դոլար գումարի չափով վարկային պայմանագիր են կնքել՝ փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ծրագրով:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներդրումային կլիմայի մասին խոսելիս, Ժուրբան նշեց, որ երկրում բավական քանակությամբ միջազգային գործարքներ են կնքվել հայկական ձեռնարկությունների կապիտալի ստեղծման ուղղությամբ: «Դրանից ելնելով՝ ներդրումային մթնոլորտն անկասկած տաքանում է»,- ասաց նա:

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ վարչության փոխնախագահն ասաց, որ այսօր Հայաստանում գործող բանկերի քանակն օպտիմալ է մրցակցության տեսանկյունից: «Բանկային մարժան ընկնում է, մշտապես պայքար է ընթանում հաճախորդի համար: Հոյակապ է»,- ավելացրեց նա:

Այսօր Հայաստանում գործում է 21 բանկ:

ԶԵԱԲ-ը ստեղծվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006թ. հունվարին:

Բանկի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը: Բանկի մասնակից-պետություններն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: Հայաստանը համագործակցում է ԶԵԱԲ-ի հետ 2010 թ.-ի ապրիլից: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img