Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը ծրագրում է մինչև 2014 թվականը ՓՄԲ վարկային պորտֆելը հասցնել 60 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ծրագրում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման իր պորտֆելը հասցնել 60 մլն դրամի, ասաց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը:

«Այսօր ընդհանուր վարկային պորտֆելը կազմում է մոտ 50 մլրդ դրամ, դրանից շուրջ 10 մլն դրամը բաժին է ընկնում ՓՄԲ ոլորտի վարկավորմանը: 2012 թվականի ընթացքում մենք ծրագրում ենք եռապատկել այդ պորտֆելը»,- երկուշաբթի ասաց նա լրագրողներին:

Խանդկարյանը միաժամանակ ընդգծեց, որ, հաշվի առնելով այն, որ Հայաստանի ՀՆԱ-ում փոքր և միջին բիզնեսի ոլորտի մասնաբաժինը կազմում է մոտ 50 տոկոս, բանկի համար այդ ոլորտի զարգացումն առաջնահերթ է:

«Դեռ մեկ տարի առաջ փոքր և միջին բիզնեսի վարկավորման մեր պորտֆելը կազմում էր մոտ 10 մլն դոլար, իսկ այսօր այդ ցուցանիշը հասնում է շուրջ 40 մլն դոլարի: Մեկուկես տարվա ընթացքում մենք մեծ թռիչք ենք կատարել այդ ուղղությամբ, և այդպես էլ առաջ կընթանանք»,- ասաց նա:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռներեցությանն աջակցելու ու ֆինանսական հոսքերի սպասարկման համար: Բանկի բաժնետոմսերի 100-տոկոսանոց սեփականատերն է ռուսական «Գազպրոմբանկը»:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img