NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 12-ին գործարքներ չլինելու պատճառը շուկայի մասնակիցների մտավախությունն է

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 12-ին արտարժույթի առուվաճառքի գործարքների բացակայությունը պայմանավորված է շուկայի մասնակիցների այն մտավախությամբ, որ դրամն արժեզրկումից պաշտպանելու նպատակով կմիջամտի Կենտրոնական բանկը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց  FOREX CLUB-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը:

«Կանանց տոների նախաշեմին՝ մարտի 7-ին, ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը վերջին ժամանակներում առավելագույն արժեքն է գրանցել՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 390,17 դրամի, ինչի հետևանքով մասնակիցները զգուշություն են դրսևորել»,- ավելացրեց նա:

Միևնույն ժամանակ, վերլուծաբանի խոսքով, բորսայում գործարքների բացակայությանը նպաստող երկրորդ, ոչ պակաս կարևոր գործոնը առաջարկի և պահանջարկի միջև առկա մեծ միջակայքն է: Այսօր բորսայում դոլարի պահանջարկը կազմել է 389 դրամ, իսկ առաջարկը՝ 390,25 դրամ:

«Այսօր բորսայում վաճառողները չհամաձայնեցին վաճառել դոլարը ցածր գնով, քանի որ մտավախություն կա, թե Կենտրոնական բանկը կարող է առաջիկայում միջամտել՝ դրամն արժեզրկումից պաշտպանելու համար, և արդյունքում առուվաճառքի մասնակիցները չկարողացան համաձայնության գալ»,- ասաց Վերդյանը:

Ըստ նրա կանխատեսումների, առաջիկայում բորսայում կպահպանվի հայկական դրամի նկատամբ դոլարի արժևորումը, և ընթացիկ շաբաթ դրամը կթուլանա՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 391-391,5 դրամի, իսկ ԿԲ-ի միջամտության դեպքում դոլարի փոխարժեքը բորսայում կարող է գտնվել մեկ դոլարրի դիմաց 387-388 դրամի միջակայքում:

Վերլուծաբանը միաժամանակ կարծում է, որ դոլարի շուկայական փոխարժեքը կգնտվի 393 դրամ նիշում, իսկ Կենտրոնական բանկի միջամտության դեպքում՝ մեկ դոլարի դիմաց 389 դրամի սահմաններում: Բորսայում արտարժույթի վերջին գործարքը գրանցվել է մարտի 7-ին, երբ ԱՄՆ միջին կշռված փոխարժեքը կազմել էր մեկ դոլարի դիմաց 390,17 դրամ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img