NASDAQ OMX Արմենիայում փետրվարին ԱՄՆ դոլարով առուվաճառքի ծավալը կրճատվել է 22,6 տոկոսով

13.03.2012 12:01
NASDAQ OMX Արմենիայում փետրվարին ԱՄՆ դոլարով առուվաճառքի ծավալը կրճատվել է 22,6 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի.  /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիայում 2011 թվականի փետրվարին ԱՄՆ դոլարով առուվաճառքի ընդհանուր ծավալը  կազմել է մոտ 47,7 մլն դոլար կամ շուրջ 18,5 մլրդ դրամ:

NASDAQ OMX Արմենիա բորսայի տրամադրած ամփոփ տեղեկատվության հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, այդ ցուցանիշը հունվարի ցուցանիշի համեմատ կրճատվել է 22,6 տոկոսով, այսինքն՝ շուրջ 14 մլն դոլարով: Միաժամանակ, փետվարին իրականացրած գործարքների ընդհանուր թիվը հունվարի համեմատ կրճատվել է 17,2 տոկոսով՝ ամսվա արդյունքներով կազմելով 336 գործարք:

Փետրվարի ընթացքում NASDAQ OMX Արմենիայում գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է փետրվարի 9-ին՝ մոտ 8,9 մլն դոլար, իսկ նվազագույնը՝ փետրվարի 8-ին՝ 200 հազար դոլար:

NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում եվրոյով գործարք չի իրականացվել:
NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:

2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը:

Արտարժույթի առուվաճառքի աճուրդի կազմակերպման արտոնագիրը NASDAQ OMX Արմենիային տրամադրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից 2005 թվականի նոյեմբերի 7-ին, իսկ արտարժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկել է 2005 թվականի նոյեմբերի 15-ին: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև