Fitch-ը մինչև «В-» է բարձրացրել Հունաստանի երկարատև վարկանիշը` «կայուն» կանխատեսմամբ

14.03.2012 12:40
Fitch-ը  մինչև «В-» է բարձրացրել Հունաստանի երկարատև վարկանիշը` «կայուն» կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը «սահմանափակ դեֆոլտից» («RD») մինչև «В-» է բարձրացրել արտարժույթով և տեղական արժույթով Հունաստանի էմիտենտի դեֆոլտի երկարատև վարկանիշը (ԷԴՎ)` «կայուն» կանխատեսմամբ, նշվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ:

Կարճաժամկետ ԷԴՎ-ն “С”-ից բարձրացվել է “В”, պետության վերին շեմը հաստատվել են “ААА” մակարդակում, հաղորդում է “ՌԻԱ Նովոստին”:

Գործակալությունը որոշում է ընդունել “В-” վարկանիշ սահմանել PSI ծրագրի շրջանակներում պարտքային թղթերի փոխանակման պայմաններով թողարկված նոր պարտատոմսերի համար: Ոչ հունական իրավունքով թողարկված պարտքային թղթերի վարկանիշը ևս բարձրացվել է մինչև երկրի “В-”  ԷԴՎ-ի մակարդակի:

Հունաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն` մասնավոր ներդրողները կվերակառուցվածքայնացնեն հունական իրավունքով թողարկված 177 մլրդ եվրոյի պարտատոմսերի պարտքի 96 տոկոսը: Մասնավոր ներդրողների ակտիվ մասնակցությունը թույլ է տվել էապես բարելավել Հունաստանի պարտքերի պրոֆիլը: Միաժամանակ Fitch-ը կարծում է, որ երկրի տնտեսության համար պահպանվում են լուրջ ռիսկերն ու դժվարությունները, քանի որ վարկանիշը շարունակում է գտնվել սպեկուլյատիվ կատեգորիայում:

Նոր պարտատոմսերի ցածր տոկոսադրույքները բյուջեի համախմբան հետ միասին պետք է նպաստեն 2011 թ.-ին գրանցված 9,5 տոկոսանոց դեֆիցիտի կրճատմանը մինչև 4,5 տոկոս տարեվերջին: «Դեֆիցիտի հետագա կրճատումը կախված կլինի ԵՄ-ի և ԱՄՀ-ի հետ համաձայնեցված կառուցվածքային բարեփոխումներ անցկացնելու իշխանությունների քաղաքական կամքից և ունակություններից», - նշվում է փաստաթղթում:-0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև