Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտը 2011 թ.-ին կազմել է 5,3%. Ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի իշխանությունները հայտարարում են, որ 2011 թ.-ին բյուջեի դեֆիցիտը կրճատվել է` հասնելով 5,3 տոկոսի, ինչը չորս կետով ցածր է ավելի վաղ կանխատեսված ցուցանիշից, հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները` հղում անելով Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ֆրանսուա Բարուանի հայտարարությանը:

«Մենք առաջ ենք անցել տնտեսական աճի կանխատեսումներից, իսկ Ֆրանսիայի դեֆիցիտը 2011 թ.-ին կազմել է 5,3 տոկոս, դա վկայում է ֆրանսիական տնտեսության նկատմամբ վստահությունը վերականգնելու քաղաքական կամքի մասին», – լրագրողներին հայտարարել է Բարուանը:

Պաշտոնական վիճակագրությունը կհրապարակվի մարտի վերջին Insee ֆրանսիական վիճակագրական ինստիտուտի կողմից:

Բարուանը նաև վստահություն է հայտնել, որ Ֆրանսիան կկատարի 2012 թ.-ին դեֆիցիտը կրճատելու իր պարտականությունները: 2011 թ.-ին կառավարությունը ընդունել էր երկու հակաճգնաժամային ծրագիր` պետական պարտքի դեֆիցիտի կրճատման համար, որոնք նախատեսում են դեֆիցիտի մակարդակի կրճատում` 2012 թ-ին մինչև 4,5 տոկոս և 2013 թ.-ին մինչև 3 տոկոս: 2016 թ.-ին, ըստ իշխանությունների ծրագրի, բյուջեն պետք է հավասարակշռվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Չնայած կառավարության ձեռնարկած միջոցառումներինЧ Standard & Poors միջազգային վարկանիշային գործակալությունը հունվարին Ֆրանսիայի ինքնավար վարկային վարկանիշը նվազեցրել է ААА մակարդակից АА+ մակարդակի:

Ֆրանսիայի կառավարությունն ակնկալում է, որ 2012 թ.-ին երկրի ՀՆԱ-ն կավելանա 0,5 տոկոսով: Եվրահանձնաժողովն իր հերթին կարծում է, որ այդ ցուցանիշը կկազմի 0,4 տոկոս:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը թողարկում է 2026 թ.-ի պարտատոմսերի 4-րդ և 5-րդ տրանշները՝ 2,5 մլրդ դրամ և 5 մլն դոլար ծավալով

2026 թվականի հունիսի 15-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img