Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ ԱՄՆ ԴՊՀ հայտարարություններից հետո

14.03.2012 14:45
Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ ԱՄՆ ԴՊՀ հայտարարություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի դոլարի փոխարժեքը բարձրացել է համաշխարհային արժույթների մեծամասնության նկատմամբ` ազգային տնտեսության հեռանկարների վերաբերյալ ԱՄՆ ԴՊՀ հայտարարություններից հետո, վկայում են առուվաճառքի տվյալները:

ԱՄՆ հիմնական առևտրային գործնկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ առքուվաճառքների վերջին 79,87 կետից աճել է մինչև 80,23 կետը: Առևտրային նստաշրջանի վերջին ամերիկյան արժույթի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նվազել է մինչև մեկ եվրոյի դիմաց 1,3083 դոլարով`  նախորդ օրվա մեկ եվրոյի դիմաց 1,3155 դոլարից:  Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը բաձրացել է` կազմելով 82,95 ինեն` երկուշաբթի մեկ դոլարի նկատմամբ 82,23 իենի դիմաց:

Երեքշաբթի կայացած նիստից հետո ԱՄՆ ԴՊՀ-ն  տարեկան ռեկորդային ցածր 0,0-0,25 տոկոս մակարդակում է պահպանել բազային տոկոսադրույքը և միաժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ի տնտեսական պայմաններն աստիճանաբար բարելավվում են: Մասնավորապես խոսքը աշխատանքի շուկայի մասին է, որտեղ գործազրկությունը կրճատվել է վերջին ամիսներին:

Առքուվաճառքի մասնակիցները նույնպես ուշադրություն են դարձրել վիճակագրական տվյալներին, որոնց համաձայն` փետրվարին ԱՄՆ մանրածախ վաճառքների ծավալն ավելացել է 1,1 տոկոսով` հունվարի համեմատ, ինչը համընկել է վերլուծաբանների կանխատեսումների հետ:

Երեքշաբթի իենի փոխարժեքի վրա ազդել են Ճապոնիայի Բանկի հայտարարությունները: Այսպիսով, կարգավորիչը որոշել է 0-0,1 տոկոս միջակայքում պահպանել առանցքային տոկոսադրույքը և անփոփոխ թողնել 65 տրիլիոն իեն (շուրջ 790 մլրդ դոլար) չափով ակտիվների գնման ծրագիրը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև