Գանձապետական պարտատոմսերում ՀՀ առևտրային բանկերի ներդրումները հունվարին ավելացել են 10,9%-ով՝ հասնելով 135,3 մլրդ դրամի

14.03.2012 17:11
Գանձապետական պարտատոմսերում ՀՀ առևտրային բանկերի ներդրումները հունվարին ավելացել են 10,9%-ով՝ հասնելով 135,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Առևտրային բանկերն այս տարվա հունվարի վերջին գանձապետական պարտատոմսերում ներդրել են 135,3 մլրդ դրամ, ինչը 2011թ.-ի դեկտեմբերի ցուցանիշից շատ է 10,9 տոկոսով:

Ինչպես նշվում է «Դրամավարկային ցուցանիշների ամփոփում» ՀՀ ԿԲ զեկույցում, հունվարի 31-ի դրությամբ Հայաստանի ռեզիդենտները գանձապետական պարտատոմսերում ընդհանուր առմամբ ներդրել են շուրջ 208,5 մլրդ դրամ (նախորդ ամսվա համեմատ 0,6 տոկոսի անկում):

Տեղեկատվության համաձայն, գանձապետական պարտատոմսերի ընդհանուր ծավալում բանկային ներդրումների մասնաբաժինը կազմել է շուրջ 64,8 տոկոս: Միաժամանակ գանձապետական պարտատոմսերում ՀՀ ԿԲ-ի ներդրումների մասնաբաժինը կազմել է շուրջ 23,3 տոկոս, իսկ արտաբանկային գործակալների, դիլերների և ներդրողների մասնաբաժինը՝ 11,8 տոկոս:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, գանձապետական պարտատոմսերում արված ընդհանուր ներդրումները (ռեզիդենտներ և ոչ ռեզիդենտներ) հունվարի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 208,8  մլրդ դրամ, ինչը 0,6 տոկոսով պակաս է դեկտեմբերի ցուցանիշից ($1 – 389,367 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև