Archives by Month:

Calendar:

  • Calendar

    March 2012
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for March 15th, 2012

    ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա բորսայում մարտի 15-ին կազմել է 1 դոլարի դիմաց 389,13 դրամ

    Thursday, March 15th, 2012

    ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 15-ին կատարված գործարքների արդյունքում կազմել է 1 դոլարի դիմաց 389,13 դրամ` մարտի 13-ին կայացած նախորդ առքուվաճառքի ցուցանիշի համեմատ կրճատվելով 0,87 կետով:

    ՀՀ ԿԲ-ն 2 մլրդ դրամի երկարաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

    Thursday, March 15th, 2012

    ՀՀ ԿԲ-ն չորեքշաբթի 2 մլրդ դրամ ծավալով AMGB10172218 սերիայի երկարաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Ավտովարկավորման ծավալները ՀՀ վարկային կազմակերպությունների կողմից կրճատվել են 1.1 տոկոսով` մինչև 233.1 մլն դրամ

    Thursday, March 15th, 2012

    Հայաստանի վարկային կազմակերպություները 2012 թվականի հունվարի 31-ին ավելի քան 233.1 մլն դրամ են տրամադրել ավտովարկավորմանը, ինչը 1.1 տոկոսով ցածր է դեկտեմբերի վերջի ցուցանիշից, նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

    ՀՀ կառավարությունը դյուրացրել է տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման գործընթացը

    Thursday, March 15th, 2012

    ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանության է արժանացրել «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ և ուղղումներ մտցնելու մասին որոշումը, որոնք տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման գործընթացի դյուրացում են նախատեսում:

    S&P-ը վարկային գործառնությունների կենտրոնացումը համարում է ՌԴ բանկային հատվածի գլխավոր ռիսկերից մեկը

    Thursday, March 15th, 2012

    ՌԴ բանկային հատվածը նախկինի պես կախված է հումքային ապրանքների գների ցիկլային փոփոխությունից և բնութագրվում է առանձին բնագավառներում և հակագործակալների մոտ վարկային գործառնությունների բարձր կենտրոնացմամբ, նշվում է Standard & Poors միջազգային վարկանիշային գործակալության «Բանկային հատվածների երկրային և բնագավառային ռիսկերի գնահատումը. Ռուսաստանի Դաշնություն» զեկույցում:

    Հայաստանում փողի բազան ամսվա սկզբից աճել է 1.9 տոկոսով` հասնելով 565.6 մլրդ դրամի

    Thursday, March 15th, 2012

    Կենտրոնական բանկի տվյալներով` Հայաստանում փողի բազան ամսվա սկզբի համեմատ աճել է 10.8 մլրդ դրամով և ընթացիկ տարվա մարտի 13-ի դրությամբ կազմել է ավելի քան 565.6 մլրդ դրամ:

    ՀՀ ԿԲ ղեկավարը Ֆրանկֆուրտում կմասնակցի ԳՀՀ դիտորդական խորհրդի նիստին

    Thursday, March 15th, 2012

    Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մարտի 15-16-ը մասնակցելու է Գերմանահայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին, որը կանցկացվի Ֆրանկֆուրտում, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: