ՀՀ ԿԲ ղեկավարը Ֆրանկֆուրտում կմասնակցի ԳՀՀ դիտորդական խորհրդի նիստին

15.03.2012 13:59
ՀՀ ԿԲ ղեկավարը Ֆրանկֆուրտում կմասնակցի ԳՀՀ դիտորդական խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մարտի 15-16-ը մասնակցելու է Գերմանահայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին, որը կանցկացվի Ֆրանկֆուրտում, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Նիստի ժամանակ կքննարկվեն KfW բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաև ֆինանսական ոլորտում գերմանահայկական համագործակցության հարցերը:

Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա նաև մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

KfW գերմանական բանկը Հայաստանի հետ ֆինանսական համագործակցության  ծրագրի շրջանակներում օժանդակություն է ցուցաբերում մեր երկրին 1995 թվականից, իսկ բանկի ներկայացուցչությունը գործում է հանրապետությունում 1998 թվականի հոկտեմբերից:
Հայաստանում բանկի գործունեության հիմնական ոլորտներն են` էներգետիկան, խմելու ջուրն ու կոյուղին, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգի և մասնավոր հատվածի զարգացումը: Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում KfW զարգացման գերմանական բանկից Հայաստանին 2011 թվականի ապրիլի դրությամբ հատկացվել է ավելի քան 400 մլն եվրո ներդրումային ռեսուրսներ:
Գերմանահայկական հիմնադրամը (ԳՀՀ) ստեղծվել է 1998 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի միջև Հայաստանի փոքր բիզնեսի աջակցության ֆինանսական համագործակցության համաձայնագրի հիման վրա: 2011 թվականի սեպտեմբերին Հայաստանում ստեղծվել է Գերմանահայկական հիմնադրամի ծրագրի կառավարման գրասենյակ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post