Հայաստանում փողի բազան ամսվա սկզբից աճել է 1.9 տոկոսով` հասնելով 565.6 մլրդ դրամի

15.03.2012 14:17
Հայաստանում փողի բազան ամսվա սկզբից աճել է 1.9 տոկոսով` հասնելով 565.6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի տվյալներով` Հայաստանում փողի բազան ամսվա սկզբի համեմատ աճել է 10.8 մլրդ դրամով և ընթացիկ տարվա մարտի 13-ի դրությամբ կազմել է ավելի քան 565.6 մլրդ դրամ:

Փողի բազայի ցուցանիշը տոկոսային արտահայտմամբ ավելացել է 1,9 տոկոսով, ասվում է ԿԲ կայքում:

Միևնույն ժամանակ ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ փողի բազան կազմել է մոտ 375,5 մլրդ դրամ՝ ամսվա սկզբի համեմատ աճելով 11,4 մլրդ դրամով կամ 3,1 տոկոսով:

Մարտի 13-ի դրությամբ զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) կազմել են 412,1 մլրդ դրամ՝ մարտի սկզբի համեմատ աճելով 385 մլմ դրամով կամ 0,1 տոկոսով: -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև