S&P-ը վարկային գործառնությունների կենտրոնացումը համարում է ՌԴ բանկային հատվածի գլխավոր ռիսկերից մեկը

15.03.2012 16:08
S&P-ը վարկային գործառնությունների կենտրոնացումը համարում է ՌԴ բանկային հատվածի գլխավոր ռիսկերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ բանկային հատվածը նախկինի պես կախված է հումքային ապրանքների գների ցիկլային փոփոխությունից և բնութագրվում է առանձին բնագավառներում և հակագործակալների մոտ վարկային գործառնությունների բարձր կենտրոնացմամբ, նշվում է Standard & Poors միջազգային վարկանիշային գործակալության «Բանկային հատվածների երկրային և բնագավառային ռիսկերի գնահատումը. Ռուսաստանի Դաշնություն» զեկույցում:

Գործակալության փորձագետները նշում են նաև, որ ռուսական տնտեսության ոչ արտահանող բնագավառների թույլ վարկունակությունը բացասաբար է ազդում բանկային հատվածի վիճակի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռուսական բանկային օրենսդրությունը բավարար արդյունավետ չէ ներխմբային վարկավորման սահմանափակման և առանձին փոխառուների մոտ վարկային գործառնությունների բարձր կենտրոնացման մասով», - կարծում է S&P-ը:

Ինչպես կարծում են վերլուծաբանները, կապիտալի ներքին շուկաների ոչ բավարար զարգվացած լինելը սահմանափակում է ազգային արժույթով երկարաժամկետ ֆինանսավորման ներգրավման` բանկերի հնարավորությունները:

Որպես դրական գործոն S&P-ն նշում է, որ Ռուսաստանում տնտեսական անհավասարակշռությունը կրճատվում է վարկավորման դանդաղ աճի և 2008-2009 թթ.-ին անշարժ գույքի շուկայում փոփոխությունների արդյունքում:

Զեկույցում նշվում է, որ տարիների ընթացքում Ռուսաստանն ավելցուկ ունի ընթացիկ գործառնությունների հաշվով, երկրի արտաքին ակտիվների ծավալը էապես գերազանցում է պարտավորությունների ծավալը, իսկ ռուսական բանկային հատվածի ֆոնդավորման բազան ընդլայնվում է մանրածախ ավանդների ավելացման շնորհիվ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև