Ավտովարկավորման ծավալները ՀՀ վարկային կազմակերպությունների կողմից կրճատվել են 1.1 տոկոսով` մինչև 233.1 մլն դրամ

15.03.2012 16:52
Ավտովարկավորման ծավալները ՀՀ վարկային կազմակերպությունների կողմից կրճատվել են 1.1 տոկոսով` մինչև 233.1 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպություները 2012 թվականի հունվարի 31-ին ավելի քան 233.1 մլն դրամ են տրամադրել  ավտովարկավորմանը, ինչը 1.1 տոկոսով ցածր է դեկտեմբերի վերջի ցուցանիշից, նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Միևնույն ժամանակ հունվարին վարկային կազմակերպությունների կողմից ավտովարկեր տրվել են առավելապես դրամով` 98.1 տոկոս: Այսպիոսվ, դրամով տրամադրված ավտովարկերի ծավալը հունվարի վերջին կազմել է 228.7 մլն դրամ, ինչը ցածր է դեկտեմբերի ցուցանիշից 2.5 տոկոսով:

Միաժամանակ սպառողական վարկավորման ծավալը հաշվետու ժամանակահատվածում գերազանցել է ավելի քան 8.9 մլրդ դրամը` հունվարին աճելով 1.7 տոկոսով:

2012 թվականի հունվարի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 32 վարկային կազմակերպություն: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև