Հայաստանում ռեզիդենտների վարկավորման ծավալը հունվարին աճել է 1,5 %-ով՝ հասնելով 1 260,5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը հունվարին, 2011 թ.-ի դեկտեմբերի համեմատ, աճել է 1,5 տոկոսով և հունվարի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 1 260,5 մլրդ դրամ, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Միաժամանակ ոչ ռեզիդենտների վարկավորման ծավալն ավելացել է 0,2 տոկոսով՝ կազմելով մոտ 42,9 մլրդ դրամ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը հունվարին, դեկտեմբերի համեմատ, աճել են 0,03 տոկոսով՝ կազմելով 489,9 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժութային վարկերն ավելացել են 2,5 տոկոսով և կազմել շուրջ 770,6 մլրդ դրամ:

Աղբյուրի համաձայն՝ ոչ ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը հունվարին, դեկտեմբերի համեմատ, ավելացել են 1,6 տոկոսով և հունվարի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 11,9 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերը կրճատվել են 0,3 տոկոսով՝ կազմելով շուրջ 30,9  մլրդ դրամ: ($1 – 389,36 դրամ) –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img