ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իր հաճախորդներին հնարավորություն է տալիս մարել վարկերը ինտերնետի միջոցով

16.03.2012 18:45
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իր հաճախորդներին հնարավորություն է տալիս մարել վարկերը ինտերնետի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իր հաճախորդներին արդեն հնարավորություն է տալիս մարել վարկերը ինտերնետի միջոցով, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, այսուհետ վարկերի լրիվ կամ մասնակի մարումը հնարավոր կլինի կատարել ACBA On-Line համակարգում` ընդամենը մուտք գործելով համակարգի «Վարկեր» բաժին:

Սա լավ հնարավորություն է այն հաճախորդների համար, ովքեր չունեն բավականաչափ ազատ ժամանակ յուրաքանչյուր անգամ Բանկ այցելելու համար:

ACBA On-Line համակարգը թույլ է տալիս դիտել հաճախորդի՝ Բանկում կատարած գործարքների մանրամասն նկարագրությունը, կատարել տեղական և միջազգային դրամական փոխանցումներ, ստանալ քաղվածքներ և օգտվել բանկային ծառայություններից համակարգչի միջոցով:

ACBA On-Line ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել Բանկի կենտրոնական գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնել համապատասխան դիմում:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post