ՀՀ ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2011թ.-ին 2,4 մլրդ դրամ է կազմել

16.03.2012 18:55
ՀՀ ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2011թ.-ին 2,4 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2011 թվականի ընթացքում կազմել է ավելի քան 2,4 մլրդ դրամ՝ 2010 թվականի 447,2 մլն դրամ զուտ կորստի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, զուտ  շահույթի ցուցանիշով առաջատար է Ռոսգոսստրախ-Արմենիա ընկերությունը: 2011թ.-ի արդյունքում ընկերության այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 540,4  մլն դրամ ՝ 2010 թվականին կրած 430,2 մլն դրամի կորստի դիմաց:

Ապահովագրական ընկերությունների առաջատարների թվում հաշվետու ժամանակահատվածում ընդգրկվել են նաև Ինգո Արմենիան՝ 535,3 մլն դրամով (2010 թվականի 59,7 մլն դրամի կորստի դիմաց) և Նաիրի Ինշուրանսը՝ շուրջ  533,1 մլն դրամ (2010 թվականի 19,6 մլն դրամի դիմաց):

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով ապահովագրական ընկերություններից ոչ մեկը վնաս չի կրել:

2011 թվականի դեկտեմբերի 31 -ի դրությամբ Հայաստանում գործել է 8 ապահովագրական ընկերություն ($1 – 388,89 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև