Հայաստանի առևտրային բանկերի կողմից վաճառված դոլարի ծավալը մարտի 12-17-ը կազմել է 136,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 12-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերը վաճառել են ավելի քան 136,6 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 389,89 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է շուրջ 23,3 մլն եվրո և ավելի քան 143,5 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 512,44 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,29 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել ավելի քան 134,9 մլն դոլար, շուրջ 7,8 մլն եվրո և ավելի քան 887,6 մլն ռուբլի, համապատասխանաբար, 388,77 դրամ, 509,6 դրամ և 13,08 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, միջբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում դոլարով իրականացվել է 2,25 մլն դոլարի առքուվաճառք` 1 դոլարի դիմաց 389,66 դրամ միջին կշռված փոխարժեքով: Միաժամանակ միջբանկային շուկայում ռուբլով և եվրոյով գործարք չի իրականացվել:

Բացի այդ, փետրվարից 27-ից մարտի 11-ը հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 53,3 մլրդ դրամ, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 94,1 մլն դոլար: ($1 – 388,89 դրամ) –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img