ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ակցիա է սկսել՝ «Ֆուտբոլը ՎՏԲ-ի հետ»

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ֆուտբոլը ՎՏԲ-ի հետ» ակցիայի մեկնարկի մասին, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, 2012 թվականի մարտի 15-ից մինչև հունիսի 1-ը «ՎՏԲ Աշխարհ» փաթեթում ներառված VISA Classic և VTB Transfer քարտերով իրականացված յուրաքանչյուր անկանխիկ գործարքի դիմաց քարտապանները հնարավորություն կստանան կուտակել բոնուսային միավորներ` յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց 1 միավոր (սակայն ոչ ավել, քան 50 միավոր մեկ գործարքի համար):

Ակցիայի ավարտին առավելագույն բոնուսային միավորներ հավաքած հաճախորդների միջև կանցկացվի խաղարկություն, որտեղ կխաղարկվեն Կիևում անցկացվող 2012թ. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչի ֆուտբոլային խաղի 3 տոմս:

ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար  Յուրի Գուսևի խոսքով,  «ՎՏԲ-Աշխարհ» փաթեթային առաջարկն աննախադեպ է ՀՀ շուկայում և ստեղծված է հատուկ հաճախ ճանապարհորդող և գործուղման մեկնող հաճախորդների համար:

«Ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկը «ՎՏԲ-Աշխարհ» փաթեթի հաճախորդներին առաջարկում է շահել 2012թ. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչի ֆուտբոլային խաղի տոմս»,- նշեց նա:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, «ՎՏԲ-Աշխարհ» փաթեթն իր մեջ ընդգրկում է մի շարք արտոնություններ` VISA Classic վճարային քարտ` ԱՊՀ երկրներում և Վրաստանում ՎՏԲ խմբի անդամ բանկերի շուրջ 6000 բանկոմատներում (այդ թվում Ռուսաստանում ՎՏԲ24 բանկում) անվճար կանխիկացման հնարավորությամբ, VTB Transfer անվճար վճարային քարտ, որը հնարվորություն է տալիս առանց տանից կամ գրասենյակից դուրս գալու ստանալ ուղարկված գումարը` զանգահարելով 87-87 հեռախոսահամարին, Հաճախորդի ցանկությաբ բժշկական և ուղեբեռի կորստի անվճար ապահովագրություն, SMS բանկինգ անվճար ծառայություն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img