Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2012թ.-ին փետրվարին, 2011-ի փետրվարի համեմատ, աճել է 6,3%-ով

20.03.2012 14:38
Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2012թ.-ին փետրվարին, 2011-ի փետրվարի համեմատ, աճել է 6,3%-ով

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ըստ վիճակագրական տվյալների. Հայաստանի տնտեսական ակտվիվության ցուցանիշը ընթացիկ տարվա փետրվարին, 2011 թվականի փետրվարի համեմատ, աճել է 6,3 տոկոսով:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից, տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 4,9 տոկոսով:

Վիճակագրական տվյալների համաձայն, սպառողական գների աճն ընթացիկ տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 3 տոկոս, իսկ նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 0,9 տոկոսանոց գնանկում:

Միաժամանակ, Հայաստանի արդյունաբերական արտադրանքի գները հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 5,5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4,2 տոկոսով:

Փետրվարին արտադրվել է ավելի քան 77,3 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք, ինչը 2011 թվականի փետրվարի ցուցանիշից ցածր է 16,2 տոկոսով և նախորդ ամսվա ցուցանիշից բարձր է 4,5 տոկոսով:

Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2012թ.-ի փետրվարի արդյունքներով կազմել է 431 միլիոն ԱՄՆ դոլար` 2011 թվականի փետրվարի համեմատ աճելով 17 տոկոսով, հունվարի համեմատ՝ 24,2 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանի ՀՆԱ աճը 2012 թվականին ծրագրված է 4,2 տոկոսի չափով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև