Ոսկին էժանացել է Չինաստանում հումքային ակտիվների պահանջարկի վերաբերյալ մտավախությունների ֆոնի ներքո

21.03.2012 12:57
Ոսկին էժանացել է Չինաստանում հումքային ակտիվների պահանջարկի վերաբերյալ մտավախությունների ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի՝ մարտի 20-ին, առքուվաճառքի ավարտին ոսկու գինը նվազել է համաշխարհային խոշորագույն սպառողի՝ Չինաստանի կողմից հումքային ակտիվների պահանջարկի վերաբերյալ ներդրողների աճող մտավախության ֆոնի ներքո, վկայում են բորսայի տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսն առքուվաճառքի արդյունքում նվազել է 1,2 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1647 դոլարի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Շուկաներն ուշադրություն են դարձրել BHP լեռնահանքային հսկայի երկաթի հանքաքարի արտադրության ստորաբաժանման ղեկավար Յան Էշբիի (Ian Ashby) հայտարարությանը, որի կարծիքով՝ առաջիկա տարիներին երկաթի հանքաքարի նկատմամբ չինական պահանջարկի աճը կնվազի՝ հասնելով միանիշ թվի: Բացի այդ, ներդրողները բացասաբար են ընդունել Չինաստանում վառելիքի գների բարձրացման մասին լուրը: Բենզինի և դիզվառելիքի բացթողման բազային գներն ավելացել են 600 յուանով (շուրջ 95,1 դոլար)՝ հասնելով մեկ տոննայի դիմաց համապատասխանաբար 9,12 հազա յուանի (1445 դոլար) և 8,33 հազար յուանի (1320 դոլար):

«Այն ամենը, ինչը որևէ կերպ չինական տնտեսության դանդաղեցում կամ նման դանդաղեցման հնարավորություն է մատնանշում, կհարվածի շուկաներին», - կարծում է Չիկագոյում գործող Kingsview Financial-ի ռազմավար Մեթ Զեմանը (Matt Zeman), ում մեկնաբանությունը մեջբերում է MarketWatch գործակալությունը:-0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև