Անելիք Բանկն ամբողջովին նորացրել է իր պաշտոնական կայքը 13:42

21.03.2012 14:21
Անելիք Բանկն ամբողջովին նորացրել է իր պաշտոնական կայքը 13:42

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկն ամբողջովին նորացրել է իր պաշտոնական կայքը՝ www.anelik.am, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այսուհետ այցելուներն առավել արագ ու մատչելի կերպով կարող են ծանոթանալ իրենց հետաքրքրող տեղեկություններին: Կայքի  բաժիններն առանձնացվել են ըստ ուղղությունների և դարձել առավել հասանելի այցելուների համար:

Անելիք բանկի Գովազդի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը հույս է հայտնել, որ նոր կայքը հանրության կողմից  հավանության կարժանանա,  քանի որ այն ստեղծվել է ժամանակակից պահանջներին համապատասխան և ունի յուրահատուկ դիզայներական լուծումներ` միաժամանակ լինելով բավական պրակտիկ ու մատչելի այցելուների համար:

«Կայքի ստեղծումը բավականին ժամանակատար էր, քանի որ մենք մանրակրկիտ ուշադրություն ենք դարձրել յուրաքանչյուր մասնիկի և, քննարկելով դրանք,  հնարավորինս հարմարավետ ենք դարձրել այն  հաճախորդների համար: Արդյունքում ստացել ենք բավականին հաճախորդամետ կայք»,- ասել է նա:

Արևյանն ասել է նաև, որ հաճախորդը նոր կայքում բավական արագ կարող է գտնել իրեն հետաքրքրող ցանկացած ինֆորմացիա բանկի ծառայությունների մասին:

«Այս պահի դրությամբ առկա է կայքի միայն հայերեն տարբերակը, բայց շատ շուտով ակտիվ կլինի նաև կայքի անգլերեն տարբերակը»,- ասել է վարչության պետը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով: «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը ստեղծվել է 1997թ.-ին, այսօր գործում է գրեթե 90 երկրներում, համակարգում ներառված են շուրջ 63 հազար վճարման կետեր:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև