ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2011թ.-ի ընթացքում ավելացել են 23,2%-ով

21.03.2012 17:08
ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2011թ.-ի ընթացքում ավելացել են 23,2%-ով

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են ավելի քան 31,6  միլիարդ դրամ՝ 2010թ.-ի դեկտեմբերի 31-ի համեմատ ավելանալով 23,2 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն՝ ակտիվների մեծությամբ առաջատարի դիրքում է «Ինգո Արմենիա» ՓԲԸ-ն:

2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության ակտիվների ծավալը կազմել է շուրջ 7,2 միլիարդ դրամ՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 71,1տոկոսով: Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվներում այս ընկերության մասնաբաժինը կազմում է 22,8 տոկոս:
Ակտիվների ծավալով առաջատարների եռյակում են` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ն՝ (2011թ.-ի ընթացքում 26,2 տոկոսի կամ 6,5 միլիարդ դրամի աճ, ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվների 20,4 տոկոսը) և «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ն՝ (32,8 տոկոսի կամ ավելի քան 3,9  մլրդ դրամի աճ, տեսակարար կշիռը՝ 12,4 տոկոս):

Այս ընկերություններին իրենց ցուցանիշներով մոտ են Կասկադ Ինշուրանսը՝ 5,1 տոկոսի կամ 3,6  մլրդ դրամ աճ, տեսակարար կշիռը՝ 11,5 տոկոս), Ռեսոն՝ 13,5 տոկոսի կամ ավելի քան 2,8  մլրդ դրամի անկում, 13,5 տոկոսի անկում, տեսակարար կշիռը՝ 9 տոկոս):

2011 թ.-ի ընթացքում  ակտիվների աճ են գրանցել նաև Ռասկո (11,97%), Գարանտ-Լիմենս (20,6%) և Սիլ Ինշիրանս (8,8%) ընկերությունները:
2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 8 ապահովագրական ընկերություն ($1 – 388,39 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև