Արմսվիսբանը թույլատրվել է մասնակցության ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի վարկային ռեսուրսների հարթակում

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն թույլատրվել է մասնակցության ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի վարկային ռեսուրսների հարթակում՝ դրանով իսկ դառնալով Բորսայի բոլոր հարթակների և շուկաների մասնակից, հայտնեցին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշեց Արմսվիսբանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Թուրյանը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, դրա շնորհիվ բանկը կկարողանա ավելի էժան միջոցներ ներգրավել, օգտվել մեկ օր ժամկետով overnight վարկային ռեսուրսներից:

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար ունիվերսալ բանկերից է, որը համատեղում է կորպորատիվ, ներդրումային և փրայվիթ բանկային ծառայությունների առավելությունները»,- ասվում է  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի հաղորդագրության մեջ: Արմսվիսբանկը բորսայի անդամ է 2007թ.-ից:

Առայսօր NASDAQ OMX Արմենիա Բորսայի անդամ և շուկայի մասնակից են թվով 32 ընկերություն, որոնցից 26-ը հանդիսանում են Բորսայի անդամ, իսկ 6 ընկերությունը՝ շուկայի մասնակից: 2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը:

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 2004 թվականի նոյեմբերի 22-ին՝ 100-տոկոսանոց շվեյցարական կապիտալով, իսկ 2005 թվականի փետրվարի 25-ին ստացել է ՀՀ ԿԲ բանկային գործունեության իրականացման թիվ 84 լիցենզիա: Բանկի միանձնյա բաժնետեր է շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմակեսը:

NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img