«Անելիք Բանկ» ՓԲԸ նորացրել է «Փոխարկային» ավանդատեսակի պայմանները

24.03.2012 13:53
«Անելիք Բանկ» ՓԲԸ նորացրել է «Փոխարկային» ավանդատեսակի պայմանները

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ նորացրել է «Փոխարկային» ավանդատեսակի պայմանները, շաբաթ օրը «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ավանդատեսակի առանձնահատկությունն այն է, որ պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուն կարող է ցանկացած պահի փոխարկել ներդրված ավանդի արժույթը տվյալ պահին բանկում գործող համապատասխան արժույթի փոխարժեքով:

Փոխարկումից հետո ավանդի համար կգործի տվյալ արժույթի համար սահմաված տարեկան պարզ տոկոսադրույքը ` ՀՀ դրամի դեպքում մինչև` 12,2 %, ԱՄՆ դոլարի դեպքում` մինչև 8,2%, Եվրոյի դեպքում` մինչև 5,2 % տարեկան տոկոսադրույք:

Ըստ «Անելիք Բանկ» ՓԲԸ Գովազդի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանի, ներդնելով ավանդներ «Փոխարկային» ավանդատեսակով` ավանդատուները հնարավորություն կունենան ստանալ տարեկան մինչև 12,2 տոկոս կայուն եկամուտ:

«Բացի այդ, ավանդատուն կարող է ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ դրա մի մասը, նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ»,- ասել է նա:
Միաժամանակ Արևյանը նշել է, որ այս ճկուն բանկային գործիքն իդեալական լուծում է` ավանդատուներին անցանկալի փոխարժեքային տատանումներից ապահովագրելու համար, և նրանց հնարավորություն է տրվում դրանց արդյունքում կորուստներ չկրել:

Ավանդի նվազագույն չափը սահմանված է 100.000  ՀՀ դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար կամ Եվրո:
Հաշվարկված տոկոսները վճարվում են ամեն ամիս կամ պայմանագրում նշված ժամկետում և ըստ ավանդատուի ցանկությամբ կարող են տոկոսները կապիտալացվել և հաշվարկված տոկոսագումարը յուրաքանչյուր ամիս կավելացվի ավանդի մայր գումարին:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով: «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը ստեղծվել է 1997թ.-ին, այսօր գործում է գրեթե 90 երկրներում, համակարգում ներառված են շուրջ 63 հազար վճարման կետեր:

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության տվյալների, 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 73,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 58 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 15,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 39,5 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ ավելի քան 35,9 մլրդ դրամ, 2011թ.-ի մաքուր եկամուտը կազմել է 145,9 մլն դրամ ($1-388,93 դրամ): -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև