ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է «American Express…Հայաստան» ֆեյսբուքյան էջը

24.03.2012 14:57
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է  «American Express…Հայաստան» ֆեյսբուքյան էջը

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից գործարկվել է «American Express… Հայաստան» ֆեյսբուքյան պաշտոնական ինովացիոն էջը, շաբաթ օրը «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Էջում ներկայացված են Բանկի կողմից էքսկլյուզիվ իրավունքներով թողարկվող American Express Blue և American Express Gold Քարտերը:

Բանկը հնարավորություն է ընձեռում Facebook սոցիալական ցանցի օգտվողներին American Express Քարտերի պաշտոնական էջի միջոցով ինչպես ծանոթանալ քարտի կողմից տրամադրվող ծառայություններին, այնպես էլ դիմել քարտերի համար:

«Էջի այցելուները մշտապես տեղեկացված կլինեն American Express քարտերով տրամադրվող ծառայությունների, առավելությունների և ընթացիկ հատուկ առաջարկների մասին և կկարողանան անմիջական մասնակցություն ունենալ էջում անցկացվող քննարկումներին և հանդես գալ քարտերով տրամադրվող ծառայությունների վերաբերյալ իրենց առաջարկներով, ինչպես նաև American Express Քարտերի ֆեյսբուքյան էջի միջոցով նաև հնարավոր է քարտերի հետ կապված հարցերն ուղղել բանկի մասնագետներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

American Express Blue քարտի համար մինչև սույն թվականի մայիսի 31-ը online դիմելու դեպքում գործում է 20% զեղչ քարտի առաջին տարվա սպասարկման վարձի համար:

American Express Blue քարտը վարկային քարտ է`ստեղծված նորաձև և գերժամանակակից դիզայնով: Այն նախատեսված է երիտասարդ, ակտիվ կենսակերպ ունեցող անձանց համար, ովքեր առօրյա գնումներ կատարելիս գնահատում են շահավետությունը և հարմարավետությունը:

American Express Blue քարտատերը հնարավորություն է ստանում օգտվել մի շարք առավելություններից, այդ թվում՝ բոլոր կատարած գնումների համար մինչև 5% Cashback, գնումների ապահովագրություն մինչև 90 օր, Selects…  միջազգային զեղչային ցանց, օժանդակություն ճանապարհին ծառայություն, պաշտպանություն զեղծարարությունից, ինչպես նաև 24-ժամյա սպասարկում:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.: 2006թ. բանկի բաժնետեր է դարձել Եվրոպայում խոշորագույն ֆրանսիական Credit Agricole բանկային խումբը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև