Համաշխարհային բանկը հրապարակել է կազմակերպության ղեկավարի պաշտոնի թեկնածուների ցուցակը

24.03.2012 16:18
Համաշխարհային բանկը հրապարակել է կազմակերպության ղեկավարի պաշտոնի թեկնածուների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը (ՀԲ) պաշտոնապես հայտարարել է կազմակերպության ղեկավարի պաշտոնում երեք թեկնածուների՝ Դարտմուտի քոլեջի նախագահ Ջիմ Յոն Կիմի, Կոլումբիայի ֆինանսների նախկին նախարար Խոսե Անտոնիո Օկամպոյի և Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օքոնջո-Իվեալայի առաջադրման մասին, ասվում է ՀԲ կայքում շաբաթ լույս գիշերը հրապարակված հաղորդագրության մեջ:

«(ՀԲ) Կառավարիչների խորհուրդն ուրախ է հայտնել, որ (կազմակերպության ղեկավարի) պաշտոնի համար կքննարկվեն երեք թեկնածություններ»,- ասվում է Համաշխարհային բանկի հաղորդագրության մեջ, հողարդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ուրբաթ՝ մարտի 23-ին, ավարտվում է ՀԲ ղեկավարի պաշտոնի թեկնածուների առաջադրման ժամկետը, իսկ կառավարիչների խորհուրդը որոշումը պետք է կայացնի ապրիլին:
ԱՄՆ-ի թեկնածու Ջիմ Յոն Կիմի առաջադրման մասին ամերիկյան վարչակազմը հայտնել է ուրբաթ առավոտյան:
Չորեքշաբթի Ֆրանս Փրես գործակալությունը, հղում անելով մյուս թեկնածու Նգոզի Օքոնջո-Իվեալայի ներկայացուցիչներին, հայտնել է այն մասին, որ Նիգերիայի Ֆինանսների նախարարության ղեկավարը ՀԲ ղեկավարի պաշտոնին չի հավակնում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի ժամանակներից ձևավորված  ավանդույթով՝ Համաշխարհային բանկի ղեկավարը միշտ ԱՄՆ քաղաքացի է եղել, և մեկ այլ երկրի ներկայացուցիչը երբևէ չի զբաղեցրել այդ պաշտոնը: Նույն կերպ էլ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը միշտ եվրոպացի է եղել:
ՀԲ ներկայիս ղեկավար Ռոբերտ Զելլիկն ավելի վաղ հայտարարել էր, որ իր պաշտոնը կլքի հունիսի 30-ին՝ պաշտոնավարման հնգամյա ժամկետի ավարտին: Իր հաջորդների թվում նշվում էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տնտեսական խորհրդատուների խմբի նախկին ղեկավար Լարի Սամերսը և ԱՄՆ գործող պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post