Ոսկին թանկանում է ԱՄՆ-ից ստացված թույլ վիճակագրական տվյալների ֆոնի ներքո

24.03.2012 16:30
Ոսկին թանկանում է ԱՄՆ-ից ստացված թույլ վիճակագրական տվյալների ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ երեկոյան ոսկու գինը սկսեց չափավոր կերպով բարձրանալ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայից ստացված թույլ վիճակագրական տվյալներն ավելացրեցին մետաղի նկատմամբ պահանջարկը՝ որպես ներդրումների ավելի հուսալի օբյեկտ, վկայում են առքուվաճառքի տվյալները:

Նախօրեին Մոսկվայի ժամանակով ժամը 19:34-ի դրությամբ ոսկու ապրիլյան ֆյուչերսը թանկացել է 1,3 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1663,6 դոլարի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուրբաթ ներդրողների ուշադրության կենտրոնում հայտնվեցին առևտրի նախարարության մարդահամարի բյուրոյի տվյալները, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ում նոր տների վաճառքը փետրվարին, հունվարի վերանայված ցուցանիշի համեմատ, նվազել է 1,6 տոկոսով և կազմել 313 հազար: Միաժամանակ վերլուծաբանները ցուցանիշի աճ էին ակնկալում:

Բացի այդ, ոսկու գնման նկատմամբ ներդրողների հետաքրքրության ավելացմանը նպաստում է դոլարի փոխարժեքի թուլացումը, որը Մոսկվայի ժամանակով ժամը 19:24-ի դրությամբ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արտարժույթների զամբյուղի նկատմամբ կրճատվել է 0,55 տոկոսով և կազմել 79,24 կետ:

«Դոլարն այսօր թույլ վիճակում է, քանի որ մենք ոսկու արժեքի բարձրացում ենք նկատում», - Bloomberg գործակալությունը ներկայացնում է MKS Finance-ի վերլուծաբանների կարծիքը:

2011 թ.-ին ոսկու գնի աճը կազմել է շուրջ 10 տոկոս: Արդյունքում, մետաղի արժեքի բարձրացման 11-ամյա ժամանակաշրջանն ամենաերկարատևն է՝ համենայն դեպս 1920 թ.-ից: Միաժամանակ 2012 թ.-ի փետրվարին մետաղն էժանացել է 1,7 տոկոսով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post