Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարը հունվարի-փետրվարին գերազանցել է 874 մլն դրամը

24.03.2012 16:49
Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարը հունվարի-փետրվարին գերազանցել է 874 մլն դրամը

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարն այս տարվա հունվար-փետրվարին կազմել է ապահովագրական շուկայի փոխհատուցումների ծավալի 68,4 տոկոսը կամ ավելի քան 874 մլն դրամ, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

Միաժամանակ ըստ տեղեկատվության՝ Հայաստանում գործող բոլոր ութ ապահովագրական ընկերությունների փոխհատուցումների ընդհանուր ծավալը հունվար-փետրվարին կազմել է շուրջ 1,3 մլրդ դրամ:

Ըստ տվյալների՝ ԱՊՊԱ փոխհատուցումների վճարի ծավալով առաջին տեղում է Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական ընկերությունը՝ ավելի քան 430 մլն դրամ վճարով: Նրան են հետևում Ինգո Արմենիան՝ ավելի քան 272,2 մլն դրամ և Ռեսոն՝ շուրջ 171,2 մլն դրամ:

Միաժամանակ առաջատար եռյակի ԱՊՊԱ փոխհատուցումների հայտերի թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 4614 հայտ:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից: 2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը:

Հայաստանի ապահովագրական  ընկերությունների ընդհանուր ակտիվները 2011 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են ավելի քան 31,6 մլրդ դրամ, հայկական ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները՝ 16,7 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 14,9 մլրդ դրամ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև