Դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբ ԱՄՆ անշարժի գույքի շուկայից ստացված տվյալների ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ՝ մարտի 23-ին կայացած առքուվաճառքի արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է եվրոյի և իենի նկատմամբ, ինչը կապված է այս տարվա փետրվարին ԱՄՆ նոր տների վաճառքի թույլ վիճակագրության հետ, վկայում են առքուվաճառքի տվյալները:

Առևտրային նստաշրջանի ավարտին դոլարն էժանացել է եվրոյի նկատմամբ՝ հասնելով եվրոյի դիմաց  1,3270 դոլարի՝ մեկ օր առաջ եվրոյի դիմաց գրանցված 1,3201 դոլարի համեմատ: Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է՝ հասնելով դոլարի դիմաց 82,35 իենի՝ հինգշաբթի դոլարի դիմաց գրանցված 83,54 իենի համեմատ: ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր-երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է՝ հասնելով 79,34 կետի՝ նախորդ առքուվաճառքի վերջում գրանցված 79,74 կետի համեմատ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ առևտրի նախարարությունն ուրբաթ տեղեկացրել էր, որ փետրվարին ԱՄՆ նոր տների վաճառքի ծավալն անկում է ապրել 1,6 տոկոսով՝ հունվարի վերանայված ցուցանիշի համեմատ հասնելով 313 հազարի:

Հունվարյան առաջնային ցուցանիշը նվազել էր՝ 321 հազարից հասնելով 318 հազար: Իսկ վերլուծաբանները կանխատեսում էին վաճառքի 1,3 տոկոսանոց աճ: Այս տվյալները  դարձան վատագույնը՝ սկսած նախորդ հոկտեմբերից:

«Որոշ շրջաններում լավացման նշաններ են նկատվում, սակայն մենք դեռ ընդհանուր դրական դինամիկա չենք տեսնում», – նշել է Bank of America Corр-ի ԱՄՆ-ի գծով ավագ տնտեսագետ Միշել Մեյերը (Michelle Meyer), ում խոսքերը մեջբերում է Bloomberg գործակալությունը:

Միաժամանակ դոլարի գնարժեքի ավելի էական անկմանը խոչընդոտեցին Շվեյցարիայի ազգային բանկի գլոբալ տնտեսության վերաբերյալ եռամսյակային զեկույցի տվյալները, որն այս տարի ԱՄՆ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարձրացրեց 0,2 տոկոսային կետով՝ հասցնելով 2,2 տոկոսի:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img