ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումները փետրվարին ավելացել են 40,6%-ով՝ հասնելով 1 011,2 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալն ընթացիկ տարվա փետրվարին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 40,6 տոկոսով և կազմել շուրջ 1 011,2 մլրդ դրամ, նշվում է 2011թ.-ի նոյեմբերի ՀՀ ԿԲ տեղակագրի մեջ:

Տվյալների համաձայն` 2012թ.-ի փետրվարին, 2011թ.-ի փետրվարի համեմատ, դրամական վարկերի ծավալն ավելացել է 43,4 տոկոսով և կազմել ավելի քան 312,2 մլրդ դրամ: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արժույթով իրականացված ներդրումներն ավելացել են 39,5 տոկոսով և փետրվարի վերջին կազմել շուրջ 699 մլրդ դրամ:

Միաժամանակ վարկային ներդրումների ամենամեծ մասնաբաժինը բաժին է հասնում ռեզիդենտներին տրամադրված դրամական վարկերին` 778,5  մլրդ դրամ, ինչը 77% է կազմում: Այս ցուցանիշը 2011թ.-ի փետրվարի համեմատ կրճատվել է 6,8 տ.կ.-ով:

2012թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ ($1 – 388,64 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img