ԱՄՀ-ն մինչև 3. 8%-ի է իջեցրել ՀՀ 2012թ.-ի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը 2012թ.-ի արդյունքում  Հայաստանում ՀՆԱ-ի 3,8 տոկոսի չափով աճ է կանխատեսում, ինչը ցածր է հնարավոր տնտեսական աճից, ասաց ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը (Мark Horton):

«ԱՄՀ-ն անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ տնտեսական աճի տեմպերի որոշակի դանդաղում է ֆիքսում»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Հորթոնը նշեց, որ ԱՄՀ-ն իջեցրել է իր վերջին կանխատեսումը, որի համաձայն՝ ՀՀ տնտեսության աճը կազմում էր 4 տոկոս: Միաժամանակ նա պարզաբանեց, որ կանխատեսման վատացումը պայմանավորված է զարգացման արտաքին գործոններով:

«Եվրոպայի վերաբերյալ ԱՄՀ վերջին կանխատեսումները վկայում են տնտեսական աճի կրճատման մասին»,- ասաց նա:

Միաժամանակ նա ավելացրեց, որ Հայաստանի ներքին գործոնները համեմատաբար դրական են եղել, բացառությամբ շինարարության ոլորտի, որտեղ անկումը շարունակվում է:

Խոսելով գնաճի մասին՝ Հորթոնն ասաց, որ 2012թ.-ի արդյունքում այդ ցուցանիշը կգտնվի Կենտրոնական բանկի կողմից կանխատեսված 4 տոկոսի (±1,5%) սահմաններում:

Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավարը նշեց նաև, որ չնայած պակաս սատարող արտաքին միջավայրին` ընդհանուր մակրոտնտեսական պայմանները շարունակել են բարելավվել: «Ենթադրվում է, որ 2011 թվականին տնտեսությունն աճել է 4.4 տոկոսով` պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտների ուժեղ աճով»,- ավելացրեց նա:

2012թ.-ի պետբյուջեում ՀՀ ՀՆԱ-ի աճը դրված է 4,2 տոկոս մակարդակում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Յունիբանկի UNIMobile հավելվածում հասանելի են դարձել հեռախոսահամարով դրամական փոխանցումները

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Եվրոյի և դոլարի փոխարժեքը բարձրացել է, ռոււբլին՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 0․14 կետով և կազմել 429․12 դրամ, իսկ ռուբլին նվազել է 0․0645 կետով և կազմել 5․0629 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img