Հայաստանի առևտրային բանկերի և ՎԿ արտաքին պարտքը 2011թ.-ի IV եռամսյակում աճել է 10,2%-ով ՝ հասնելով 855,9 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 855,9 մլն դոլար՝ երրորդ եռամսյակի վերջի 776,1  մլն դոլարի դիմաց՝ աճելով 10,2 տոկոսով։

Ինչպես նշվում է  «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում», չորրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները 661,9  մլն դոլարի արտաքին փոխառություններ են ներգրավել: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտաքին պարտքի սպասարկմանն է ուղղվել  580,7 մլն դոլար։

Աղբյուրի համաձայն` չորրորդ  եռամսյակի վերջում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ընդհանուր պարտքում կազմել է 15,7 տոկոս (նախորդ եռամսյակի 16,9 տոկոսի դիմաց), Լյուքսեմբուրգը՝ 11.9 տոկոս (նախորդ եռամսյակի 12,2 տոկոսի դիմաց), Գերմանիան՝ 7,2 տոկոսով՝ 6,6 տոկոսի դիմաց, Նիդեռլանդները՝ 5,8 տոկոս՝ նախորդ եռամսյակի 5, 2 տոկոսի դիմաց և Ֆրանսիան` 4,9 տոկոս՝ 5.5 տոկոսի դիմաց: Բացի այդ, չորրորդ եռամսյակում շուրջ 34,2 տոկոսի վարկ են տրամադրել միջազգային կազմակերպությունները:
Հայկական ֆինանսական կազմակերպությունների կողմից ներգրաված վարկային միջոցների միջին կշռված տոկոսադրույքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 5,6 տոկոս՝ երրորդ եռամսյակի 5,2 տոկոսի դիմաց:

Միաժամանակ արտաքին վարկերի շուրջ 53 տոկոսը բաժին է ընկնում լողացող տոկոսադրույքով վարկերին (LIBOR, EURIBOR, ԿԲ պետական պարտատոմսեր) մոտ 4.3 տարի մարման միջին ժամկետով։

Միևնույն ժամանակ հաշվետու ժամանակահատվածում կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռն աճել է և կազմել ներգրված վարկերի 11,9տոկոսը ($1 – 389,22 դրամ):  —0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img