Հայաստանի առևտրային բանկերի կողմից փետրվարին ավտովարկավորման ծավալները նվազել են 3,2%-ով՝ մինչև 17,3 մլրդ դրամ

28.03.2012 13:42
Հայաստանի առևտրային բանկերի կողմից փետրվարին ավտովարկավորման ծավալները նվազել են 3,2%-ով՝ մինչև 17,3 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը փետրվարի 29-ի դրությամբ ավտովարկավորման նպատակով հատկացրել են շուրջ 17,3 մլրդ դրամ, ինչը 3,2 տոկոսով պակաս է հունվարի վերջի ցուցանիշից, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:
Միաժամանակ փետրվարին ավտոմեքենային ձեռք բերման վարկերը հիմնականում տրամադրվում էին դրամով՝ 96,7 տոկոս: Այսպիսով, դրամով տրամադրված ավտովարկերի ծավալը փետրվարին վերջին կազմել է շուրջ 16,7 մլրդ դրամ, ինչը հունվարի ցուցանիշից պակաս է 3,2 տոկոսով:
Միաժամանակ սպառողական վարկավորման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 234,1 մլրդ դրամ՝ փետրվարի ընթացքում ավելանալով 5 տոկոսով: ($1 – 388,67 դրամ)–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև