29.03.2012 15:07
![ՀՀ բանկային համակարգի ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2011թ.-ին 54.1% է կազմել ՀՀ բանկային համակարգի ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2011թ.-ին 54.1% է կազմել](http://img.arka.am/photo/large/4067.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2011թ.-ին կազմել է 54.1 տոկոս` ավելանալով 9.6 տոկոսային կետով, ներկայացվում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամփոփագրում:
Տնտեսությանը տրամադրած վարկերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը, ավանդների և ՀՆԱ-ի 2011թ.-ին կազմել է 31.6 % և 24.5 %` 2010 թ.-ի համեմատ աճելով համապատասխանաբար 6.3 և 5.3 տ.կ-ով:
Բանկային համակարգի ակտիվները 2011թ.-ին աճել են 32.4%-ով`դեկտեմբերի վերջին կազմելով 2.67 տրլն դրամ: Միաժամանակ բանկերի վարկային ներդրումները (առանց ֆակտորինգի ու լիզինգի) հաշվետու ժամանակահատվածում աճել են 36.2%-ով` գերազանցելով 1.2 տրլն դրամը:
Դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ՝ 442 մասնաճյուղով ($1 – 389,82 դրամ): –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: