IV եռամսյակում ՀՀ ԿԲ համակարգով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը 18,4% աճել է՝ կազմելով 5236 մլրդ դրամ

29.03.2012 15:33
IV եռամսյակում ՀՀ ԿԲ համակարգով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը 18,4% աճել է՝ կազմելով 5236 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. 2011 թ.չորրորդ եռամսյակում ՀՀ տարածքում Կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված վճարումների ծավալն աճել է 18,4 տոկոսով կամ 813 մլրդ դրամով՝  2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով  5236  մլրդ դրամ։

ԿԲ մամուլի ծառայությունից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2011թ.-ի չորրորդ եռամսյակում ԿԲ վճարային համակարգերի միջոցով վճարումների քանակը կազմել է 1 212 218՝ ավելանալով 19,8 տոկոսով կամ 200398-ով։

«Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերի» համաձայն՝ 2011թ.-ի չորրորդ եռամսյակում ԿԲ վճարային համակարգերի միջոցով անկանխիկ վճարումների ծավալը 12,4 տոկոսով կրճատվել է (578 մլրդ դրամով)։

Միաժամանակ  ԿԲ վճարային համակարգերի միջոցով դրամական փոխանցումների միջին օրական ծավալը (առանց բորսային գործունեության հաշվետվության) կազմել է շուրջ 80,6 մլրդ դրամ՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 11 մլրդ դրամով։ Հաշվետու ժամանակահատվածում գործարքների միջին օրական քանակը հասել է 18650-ի՝ ավելանալով 2840 գործարքով։

Ընդհանուր առմամբ 2011թ.-ի չորրորդ եռամսյակում Հայաստանում անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 6368 մլրդ դրամ, իսկ անկանխիկ գործարքների քանակը՝ 3460598 ($1 – 389,82 դրամ)։—0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post