ՀՀ ռեզիդենտների վարկավորման ծավալը փետրվարին աճել է 2,9 տոկոսով՝ մինչև 1 280,6 մլրդ դրամ

29.03.2012 16:26
ՀՀ ռեզիդենտների վարկավորման ծավալը փետրվարին աճել է 2,9 տոկոսով՝ մինչև 1 280,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը փետրվարին, հունվարի համեմատ, աճել է 2,9 տոկոսով և փետրվարի 29-ի դրությամբ կազմել է շուրջ 1 280,6 մլրդ դրամ, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Միաժամանակ ոչ ռեզիդենտների վարկավորման ծավալն կրճատվել է 3,7 տոկոսով՝ կազմելով ավելի քան 40,8 մլրդ դրամ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը փետրվարին, հունվարի համեմատ, աճել են 0,7 տոկոսով՝ կազմելով ավելի քան 486,8 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժութային վարկերն ավելացել են 4,2 տոկոսով և կազմել շուրջ 793,8 մլրդ դրամ:

Աղբյուրի համաձայն՝ ոչ ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը փետրվարին, հունվարի համեմատ, կրճատվել են 5,1 տոկոսով և փետրվարի վերջի դրությամբ կազմել են շուրջ 11,1 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերը կրճատվել են 3,1 տոկոսով՝ կազմելով ավելի քան 29,7  մլրդ դրամ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև