Եվրագոտու տնտեսության նկատմամբ վստահության ցուցիչը մարտին նվազել է 94,4 կետով` կանխատեսվածից ավելի շատ

29.03.2012 19:47
Եվրագոտու տնտեսության նկատմամբ վստահության ցուցիչը մարտին նվազել է 94,4 կետով` կանխատեսվածից ավելի շատ

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու տնտեսության նկատմամբ սպառողական և ձեռներեցության վստահության ցուցիչը (ESI) ընթացիկ տարվա մարտին նվազել է 0,1 կետով՝ փետրվարի վերանայված ցուցանիշի՝ 94,4 կետի համեմատ, ասվում է Եվրահանձնաժողովի զեկույցում:

Փետրվարի ցուցանիշը՝ 94,4 կետը, վերանայվել է դեպի բարձրացում՝ 94,5 կետով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այսպիսով, հրապարակված տվյալները կանխատեսվածից ավելի վատն են եղել: dailyFX.com տեղեկատվական-վերլուծական ինտերնետ պորտալի կողմից հարցված վերլուծաբանները ենթադրում էին, որ ցուցանիշն աճել է 94,5 կետով՝ վերանայված փետրվարյան ցուցանիշի համեմատ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև