Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի ինտերնետ-բանկինգ ծառայությունը հիմնականում օգտագործում են իրավաբանական անձինք

30.03.2012 11:30
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի ինտերնետ-բանկինգ ծառայությունը հիմնականում օգտագործում են իրավաբանական անձինք

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդների շրջանում անցկացված ամենամյա հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ինտերնետ-բանկինգ ծառայության հիմնական օգտագործողներն իրավաբանական անձ հանդիսացող ընկերություններն ու կազմակերպություններն են, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Միաժամանակ ֆիզիկական անձանց շրջանում ինտերնետ-բանկինգ ծառայության հիմնական օգտագործողները 20-35 տարեկան երևանաբնակ երիտասարդներն են (հիմնականում տղամարդիկ):

Ըստ տեղեկատվության՝ «ինտերնետ-բանկինգի ո՞ր ծառայություններից եք օգտվում» հարցին հարցվողների մեծամասնությունը պատասխանել է, որ ստուգում է ընթացիկ հաշիվը կամ տալիս է վճարման հանձնարարականներ:

Խոսելով իրական գրասենյակի համեմատությամբ ինտերնետ-բանկինգի հիմնական առավելությունների մասին` բոլոր հարցվողները միանշանակ կերպով նշել են, որ տվյալ ծառայությունը էապես տնտեսում է ժամանակը. դրանից կարելի է օգտվել շուրջօրյա և աշխարհի ցանկացած կետից:

Ըստ հարցման՝ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ինտերնետ-բանկինգ ծառայությունը գնահատվել է 5 բալ` հինգ բալանոց սանդղակով:

Նախորդ տարվա արդյունքներով այն գնահատվել է 4 բալ:

Սոցիոլոգիական հարցումն իրականացվում է բանկի կայքի միջոցով յուրաքանչյուր տարի: Հարցման գլխավոր նպատակն է գնահատել ծառայության արդյունավետությունն ու ստեղծել ինտերնետ-բանկինգի պոտենցիալ օգտագործողների բնութագիրը:

«Ինտերնետ-բանկինգ» ծառայությունը թույլ է տալիս հաճախորդներին աշխարհի ցանկացած կետից, ցանկացած պահի ինտերնետի միջոցով կառավարել հաշիվը, մարել վարկը, ինչպես նաև կատարել դրամական փոխանցումներ ու կոմունալ վճարումներ: Այսօրվա դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ տվյալ ծառայությունից օգտվում է շուրջ 350 հաճախորդ: 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ դրանց թիվն ավելացել է 2.5 անգամ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.: Բանկի միակ բաժնետերն է հանդիսանում ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկում հաջողությամբ ներդրվել են «Բանկ-Կլիենտ» և «Ինտերնետ-բանկինգ» համակարգերը:  2009թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ավարտեց Գազպրոմբանկի «ԳազՔարդՍերվիս» պրոցեսինգային կենտրոն սեփական պրոցեսինգային կենտրոնի միգրացիայի գործընթացը, իսկ 2010թ-ից բանկն անցել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության:  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև