Ամերիաբանկը 2012թ. առաջին եռամսյակում ապահովել է լիզինգային գործառնությունների աճ 85 %-ով` մինչև 3,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի լիզինգային գործառնությունների պորտֆելը 2012թ. առաջին եռամսյակում  աճել է  85%-ով և եռամսյակի վերջում կազմել ավելի քան 3,4 մլրդ դրամ, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը  հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Ընդ որում, տվյալ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 109%-ով:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պորտֆելի գերակշռող մասը բաժին է ընկնում շինարարության, սննդի արդյունաբերության, հանքարդյունաբերության, առողջապահության, ինչպես նաև  առևտրի և ծառայությունների ոլորտներին:
Ամերիաբանկը ճկուն պայմաններ է մշակել լիզինգային ծառայությունների համար, ինչը թույլ է տվել ոչ միայն ապահովել պորտֆելի աճ, այլև ներգրավել տնտեսության տարատեսակ ոլորտները ներկայացնող կազմակերպություններ:
Լիզինգային որոշ գործարքներ իրականացվում են  միջազգային ֆինանսական  կառույցների մասնակցությամբ:
«Բանկի կողմից առաջարկվող լիզինգային ծառայություն միջոցով կարող է ֆինանսավորվել ամենատարբեր հիմնական միջոցների ձեռքբերումը, այդ թվում նաև անշարժ գույքը,- նշվում է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ նշվում է, որ Ամերիաբանկն ընթացիկ տարում շարունակելու է ընդլայնել համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել լիզինգային ծառայության առավել մրցունակ պայմաններ հաճախորդների համար:
«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: ($1 – 390,64 դրամ):–-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img