Archives by Month:

Calendar:

  • Calendar

    April 2012
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for April 3rd, 2012

    Հայաստանի առևտրային բանկերի կողմից կրթության ոլորտում տրամադրված վարկերի ծավալը փետրվարի վերջի դրությամբ 2,5 մլրդ դրամ է կազմել

    Tuesday, April 3rd, 2012

    Հայաստանի առևտրային բանկերը 2012թ. փետրվարի վերջին շուրջ 2,5 մլրդ դրամի վարկային միջոցներ են տրամադրել կրթության ոլորտին, ինչը 18,4 տոկոսով փոքր է հունվարի վերջի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրանական բանկի կայքում:

    Հայաստանում Visa քարտերի շրջանառությունը 2011թ.-ի ընթացքում աճել է 41 տոկոսով. Visa-ի մենեջեր

    Tuesday, April 3rd, 2012

    Հայաստանում Visa քարտերի շրջանառությունը, ներառյալ բանկոմատներն ու POS տերմինալները, 2011թ.-ի դեկտեմբերին, 2010թ.-ի դեկտեմբերի համեմատ, աճել է 41 տոկոսով, հայտնեց Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում Visa-ի բիզնեսի զարգացման մենեջեր Իրինա Կամխաձեն: Միաժամանակ Կամխաձեն զերծ է մնացել կոնկրետ թվեր նշել՝ ավելացնելով, որ առևտրային ցանցում Visa քարտերի շրջանառությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 49 տոկոսով:

    ՎՏԲ Բանկ Հայաստանը, Beeline-ը և Visa-ն ներկայացրել են համաբրենդային Visa Alliance քարտը

    Tuesday, April 3rd, 2012

    «ՎՏԲ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, «Արմենտել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) և Visa ընկերությունը երեքշաբթի Երևանում ներկայացրել են Visa Alliance նոր համաբրենդային քարտը:

    Հայաստանում փետրվարին միջին ամսական աշխատավարձն ավելացել է 2,4%-ով՝ հասնելով 114719 դրամի

    Tuesday, April 3rd, 2012

    Նախնական գնահատականների համաձայն՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ.-ի փետրվարին հասել է 114 719 դրամի (295 դոլար, 223 եվրո կամ 8797 ռուբլի), ինչը 2,4 տոկոսով շատ է հունվարի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

    Հայկական դրամը հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,1%-ով

    Tuesday, April 3rd, 2012

    Հայաստանի արժութային շուկայում ընթացիկ տարվա մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի 0,1 տոկոսով բարձրացում՝ սպառողական շուկայում գների 0,1-տոկոսանոց աճի դեպքում: