Հայաստանում փետրվարին միջին ամսական աշխատավարձն ավելացել է 2,4%-ով՝ հասնելով 114719 դրամի

03.04.2012 15:58
Հայաստանում փետրվարին միջին ամսական աշխատավարձն ավելացել է 2,4%-ով՝ հասնելով 114719 դրամի

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նախնական գնահատականների համաձայն՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ.-ի փետրվարին հասել է 114 719 դրամի (295 դոլար, 223 եվրո կամ 8797  ռուբլի), ինչը 2,4 տոկոսով շատ է հունվարի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ վիճակագրական տվյալների համաձայն, աշխատավարձը փետրվարին, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 6,3 տոկոսով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2012 թ.-ի հունվարին երկրում միջին ամսական նոմինալ աշխատավարձը կազմել է 112 074 դրամ, ինչը 23,6 տոկոսով պակաս է դեկտեմբերի և 6,5 տոկոսով պակաս է 2011 թ.-ի հունվարի ցուցանիշից:

Ընթացիկ տարվա հունվարին ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում՝ ավելի քան 140 հազար դրամ, ամենացածր աշխատավարձը վճարվել է Վայոց Ձորի մարզում՝ շուրջ 78,9 հազար դրամ: Երևանում հունվարին միջին ամսական նոմինալ աշխատավարձը կազմել է ավելի քան 112,1  հազար դրամ:

Ընդհանուր առմամբ հունվարի դրությամբ ամենաբարձր աշխատավարձերը գրանցվել են ֆինանսական և ապահովագրական ոլորտներում (շուրջ 281,9 հազար դրամ), տեղեկատվության և կապի ոլորտում (շուրջ 251,8 հազար դրամ), հանքային արդյունաբերության ոլորտում (շուրջ 242,5  հազար դրամ), էլեկտրաէներգիայի, գազի և գոլորշու մատակարարման ոլորտում (շուրջ 155,1 հազար դրամ), շինարարության ոլորտում (127,5 հազար դրամ) և պետական կառավարման ոլորտում (ավելի քան 115,1 հազար դրամ):

Հունվարի դրությամբ Հայաստանում ամենաքիչ վարձատրվող ոլորտներն են մշակույթի և հանգստի ոլորտը, որտեղ աշխատավարձը կազմել է շուրջ 62,3 հազար դրամ, գյուղատնտեսական և անտառային տնտեսության, ինչպես նաև ձկնորսության ոլորտում՝ շուրջ 71,8 հազար դրամ, կրթության ոլորտում՝ շուրջ 79,1 հազար դրամ, իսկ կացության կազմակերպման և հանրային սննդի ոլորտում աշխատավարձը գերազանցել  է 86,6 հազար դրամը: (1 դոլարը 390,95  դրամ է): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև