Հայաստանի առևտրային բանկերի կողմից կրթության ոլորտում տրամադրված վարկերի ծավալը փետրվարի վերջի դրությամբ 2,5 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը 2012թ. փետրվարի վերջին շուրջ 2,5 մլրդ դրամի վարկային միջոցներ են տրամադրել կրթության ոլորտին, ինչը 18,4 տոկոսով փոքր է հունվարի վերջի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրանական բանկի կայքում:

Ընդ որում, վարկերի մեծ մասը (76,5%) փետրվարին տրամադրվել է արտարժույթով:

Այսպիսով, կրթությանը արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը փետրվարի վերջին կազմել է ավելի քան 1,9 մլրդ դրամ, ինչը հունվարի ցուցանիշից ցածր է 21,2%-ով:

Միաժամանակ սպառողական վարկերի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է ավելի քան 234,1 մլրդ դրամ՝ փետրվարին աճելով 5%-ով:

2012թ. փետրվարի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ ($1 – 391,47 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img