NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը մարտին աճել է 15,9%-ով՝ կազմելով 55,3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա մարտին ԱՄՆ դոլարով իրականացված առքուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 55,3 մլն դոլար կամ դրամային համարժեքով՝ ավելի քան 21,5 մլրդ դրամ:

«ԱՌԿԱ» գործակալության կողմից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տեղեկատվության հիման վրա անցկացված վերլուծության համաձայն՝ այս ցուցանիշն աճել է 15,9%-ով փետրվարի ցուցանիշի համեմատ, այսինքն շուրջ 7,6մլն դոլարով: Միաժամանակ արժութային առքուվաճառքների թիվը մարտին աճել է 30,4 տոկոսով փետրվարի համեմատ՝ կազմելով 438 գործարք մարտ ամսվա արդյունքում:

Մարտին գործարքների առավելագույն ծավալը NASDAQ OMX Արմենիայում գրանցվել է մարտի 7-ին՝ շուրջ 9,6 մլն դոլար ծավալով, իսկ նվազագույնը՝ մարտի 2-ին՝ 650 հազ դոլարի չափով:

Հաշվետու ժամանակահատվածում NASDAQ OMX Արմենիայում եվրոյով ոչ մի գործարք չի գրանցվել:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: ($1 – 391,47 դրամ)–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img