Հայկական բանկերի կողմից ռեզիդենտ-ձեռնարկությունների վարկավորման ծավալը փետրվարին ավելացել է 3,4%-ով՝ հասնելով 773,6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ-ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալն այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, ավելացել է 3,4 տոկոսով և կազմել ավելի քան 773,6 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Հաղորդագրության համաձայն, ձեռնարկություններին դրամով տրամադրված վարկերի ծավալը փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, կրճատվել է 0,8 տոկոսով և կազմել 153,4 մլրդ դրամ, իսկ արտարժույթով տրամադրված վարկերի ծավալն ավելացել է 4,5 տոկոսով՝ հասնելով ավելի քան 620,2 մլրդ դրամի:

Ըստ աղբյուրի, մասնավոր ձեռնարկություններին դրամով տրամադրված վարկերը փետրվարին, հունվարի համեմատ, կրճատվել են 0,8 տոկոսով՝ հասնելով շուրջ 151 մլրդ դրամ, իսկ արտարժույթով տրամադրված վարկերն ավելացել են 4,4 տոկոսով՝ հասնելով 607,5 մլրդ դրամի:

Միաժամանակ պետական ձեռնարկություններին դրամով տրամադրված վարկերը ավելացել են 4 տոկոսով՝ կազմելով շուրջ 2,4 մլրդ դրամ, իսկ արտարժույթով տրամադրված վարկերը՝ 12,2 տոկոսով՝ կազմելով 12,7 մլրդ դրամ: (1 դոլարը 391,47  դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img