«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը տեղափոխվելու է մայրաքաղաքի Հյուսիսային պողոտա

06.04.2012 11:27
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը տեղափոխվելու է մայրաքաղաքի Հյուսիսային պողոտա

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ ապրիլի 10-ից տեղափոխվելու է ավելի հարմարավետ ու ժամանակակից գրասենյակ, որը գտնվում է ք.Երևան, Հյուսիսային պողոտա 6, շ. 10 հասցեում, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Տեղափոխությունը Գազպրոմբանկի կորպորատիվ ոճին համապատասխանող նոր գրասենյակ պայմանավորված է բանկի հաճախորդների շահերով, որոնց համար, ի տարբերություն Մ.Մկրտչյան 12 հասցեում տեղակայված հին մասնաշենքի, կստեղծվեն սպասարկման ավելի բարենպաստ պայմաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բանկը նաև ունի «Էրեբունի» մասնաճյուղ, որը տնօրինում է «Էրեբունի-պլազա» բիզնես կենտրոնը, որտեղ սպասարկում են առաջնահերթ հաճախորդներին, ովքեր նախընտրում են օգտվել բարձր հարմարավետության ծառայություններից: Ողջ հանրապետությունում բանկն ունի արդեն 16 մասնաճյուղ, որոնցից յոթը՝ Երևանում և ինը՝ երկրի մարզերում:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրական ընկերություններին աջակցության համար: 2007 թվականից Բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: --0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև