«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն պատրաստվում է միանալ «Быстрая Почта» դրամական փոխանցումների համակարգին

06.04.2012 13:25
 «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն պատրաստվում է միանալ «Быстрая Почта» դրամական փոխանցումների համակարգին

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն  ընդլայնում է իր համագործակցության շրջանակը  և պատրաստվում է միանալ «Быстрая Почта» դրամական փոխանցումների համակարգին, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տվյալ համակարգը, լինելով ԱՊՀ երկրների առաջատար վճարահաշվարկային համակարգերից, բանկի հաճախորդներին ևս մեկ հնարավորություն կընձեռնի առանց հաշվի բացման առավել արագ ստանալ ու փոխանցել իրենց դրամական միջոցներն ԱՊՀ երկրներ:

«2012 թվականի մարտի 6-ին ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհուրդը «Անելիք Բանկ» ՓԲԸ-ին «БЫСТРАЯ ПОЧТА» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն էր տրամադրել»,- ասել է  «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Ֆինանսական շուկաներում գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն համագործակցում է նաև Moneygram միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ և հանդիսանում է «Անելիք»  դրամական փոխադրումների համակարգի սեփականատերը:

Ինչպես «Անելիք»  դրամական փոխադրումների համակարգն, այնպես էլ «Быстрая Почта»-ն,  լինելով ԱՊՀ երկրների առաջատար դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերից, Բանկի հաճախորդներին հնարավորություն կտրամադրի փոխանցել և ստանալ դրամական միջոցներն  ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով:

«Անելիք» դրամական փոխանցումների համակարգը ստեղծվել է 1997թ.-ին, այսօր գործում է գրեթե 90 երկրներում, համակարգում ներառված են շուրջ 63 հազար վճարման կետեր:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև