Հայաստանի ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալը 2011թ.-ի արդյունքներով 13,9 մլրդ դրամ է կազմել

06.04.2012 17:49
Հայաստանի ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալը 2011թ.-ի արդյունքներով 13,9 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալը, 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել է ավելի քան 13,9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի 14,5 մլրդ դրամի դիմաց՝ եռամսյակի ընթացքում նվազելով 557 մլն դրամով կամ 3,8 տոկոսով:

Այդ մասին տեղեկացվում է ՀՀ ԿԲ-ի ապահովագրական կազմակերպությունների 2011թ.-ի չորրորդ կիսամյակի գործունեության ամփոփագրում:

ԿԲ-ի ներկայացրած տեղեկատվության համաձայն, չորրորդ եռամսյակի տվյալներով ապահովագրական ընկերությունների կուտակած շահույթը կազմել է 1 568 մլն դրամ՝ (երրորդ եռամսյակի համեմատ՝ 27,7 տոկոսի անկում):

Միաժամանակ դեկտեմբերի 2011 թվականի 31-ի դրությամբ այդ ընկերությունների կանոնադրական կապիտալի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 11,9 մլրդ դրամ՝ երրորդ եռամսյակի համեմատ մնալով անփոփոխ:
Հայաստանի ապահովագրողների ընդհանուր ակտիվները 2011 թվականի վերջին կազմել են 31,4 մլրդ դրամ՝ 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի 28,7 մլրդ դրամի համեմատ, իսկ կանխիկ դրամական միջոցները և դրանց հավասարեցված գումարները՝ 193 մլն դրամ՝ երրորդ եռամսյակի դիմաց կազմած 19 մլն դրամի դիմաց։
Միաժամանակ հայ ապահովագրողների ընդհանուր պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում 17,5 մլրդ դրամ են կազմել՝ նախորդ եռամսյակի համեմատ ավելանալով 23,4 տոկոսով:

Հայաստանում 2011 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործել է 8 ապահովագրական ընկերություն: 2006թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև