ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը փետրվարի վերջին գերազանցել է 110.2 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը 2012թ.-ի փետրվարի վերջին կազմել է ավելի քան 110,2 մլրդ դրամ՝ հունվարի համեմատ ավելանալով 0,5 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Տրամադրած հիփոթեքային վարկերի ընդհանուր պորտֆելում դրամային վարկերի ծավալը կազմել է 60.1 մլրդ դրամ` հունվարի համեմատ կրճատվելով 0.1 տոկոսով, իսկ արտարժութային վարկերի ծավալը` 50.1 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ ավելանալով 1.3 տոկոսով:

Միաժամանակ ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում հիփոթեքային վարկերի մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 8.8 տոկոս:

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսությունում տրված վարկերի ընդհանուր ծավալը 2012 թվականի փետրվարի վերջին կազմել է մոտ 1.3 տրլն դրամ` հունվարի համեմատ աճելով 3.2 տոկոսով:
2012թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img