Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ ավելի քան 70,2 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 70,2 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 390,52 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել 6,1 մլն եվրո և շուրջ 462,9 մլն ռուբլի՝ եվրոյի դիմաց 517,01 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,18 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է ավելի քան 95,2 մլն դոլար, մոտ 11,2 մլն եվրո և 57,4 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 391,64 դրամ, 1 եվրոյի դիմաց 519,35 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,38 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում 600 հազարի դոլարի առուվաճառքի գործարք է իրականացվել՝ 1 դոլարի դիմաց 391,5 դրամ միջին կշռված փոխարժեքով: Միաժամանակ միջբանկային շուկայում եվրոյով և ռուբլով գործարք չի իրականացվել:
Բացի այդ, փետրվարի 26-ից ապրիլի 1-ը հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33,8 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 74 մլն դոլար: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img